Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թուրք ռեժիսորի հետ կապ հաստատել չի հաջողվում

Թուրք ռեժիսորի հետ կապ հաստատել չի հաջողվում
14.06.2013 | 17:58

Այսօր մամլո ասուլիսով «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց այս տարվա ֆիլմերի ծրագրի մրցութային բաժինը և ժյուրիի կազմը:

Այս տարի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն իր խոսքում նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը, ինչպես որ նախորդ տարիներին, ընդգրկում է 12 ֆիլմ («11 հանդիպում հորս հետ», «Երկար, երջանիկ կյանք», «Հինգերորդ եղանակ», «Ձայն լռության» և այլն):
«Ժյուրին աշխատելու է 6 օր: Օրական 2 ֆիլմից ավելի չեն դիտելու, որպեսզի կարողանան թարմ հետևություններ անել»,- ասաց պարոն Ստամբոլցյանը:- Ծրագրում ընդգրկված ֆիլմերից մեկի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, որովհետև ֆիլմը թուրքական է, իսկ այնտեղ լուրջ է դրությունը: Դեռևս չենք կարողանում կապ հաստատել ռեժիսորի հետ, որ իմանանք` գալո՞ւ է, թե` ոչ: Եթե պարզվի, որ այնտեղ բարդություններ կան, թուրք ռեժիսորի ֆիլմը կփոխարինենք մեկ այլ ֆիլմով»:
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային փառատոնի Խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամներն են Թինա Լոքը, Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Սերժ Ավետիքյանը: Ժյուրին գլխավորելու է համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը` հունգարացի Իշտվան Սաբոն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ